5470 դիտում
16:31 09-03-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են VAZ 21112-ն ու Mazda-ն․ վերջինս հայտնվել է մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող խաչմերուկում բախվել են 23-ամյա Արթուր Մայիլյանի վայած VAZ 21122 մակնիշի և 28-ամյա Ռազմիկ Հավսեփյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Mazda-ն էլ հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15571 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35822 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց