12004 դիտում
22:52 14-02-2023
Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Lexus-ն ու VAZ 21112-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Lexus մակնիշի և VAZ 21112 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հայկ Մեծոյանն ու Տիգրան Սարդարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի հիվանդանոցից ահազանգը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35774 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց