211652_close_icon
views-count29406 դիտում article-date 09:20 09-03-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Audi-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի վարած Kia Forte մակնիշի և դեռևս ճչշտված վարորդի կողմից վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Վարորդներին և վիրավորին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Բժիշկները վիրավորի պարանոցին ֆիքսատոր տեղադրեցին և ապա պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի իննքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր