211652_close_icon
views-count21235 դիտում article-date 20:52 08-03-2023

Լավագույն ավանդույթները Ճանապարհային ոստիկանությունում շարունակվում են. Էջմիածին քաղաքում ճանապարհային ոստիկանները իրականացրեցին «Ծաղիկներ նվիրել անգամ օրինախախտ կին վարորդին ու հետիոտնին» ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողները ավանդույթի համաձայն ծաղիկներ նվիրեցին կին վարորդներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ճանապարհային ոստիկանները՝ գումարտակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, վաղ առավոտից Վաղարշապատ քաղաքի Կոմիտասի արձանի մոտից մեկնարկեցին ծաղիկներ նվիրելու ակցիան, ոչ միայն կին վարորդներին, այլև կին հետիոտներին:

Այսօր Ճանապարհային ոստիկանները նաև հանդուրժող էին այն կին վարորդների նկատմամբ, ովքեր ոչ միտումնավոր խախտում էին ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ կին հետիոտներն էլ փողոցը հատում էին հետիոտնի համար ոչ նախատեսելի վայրով:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորանքով հանդես էր եկել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Լուսանկարներ, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր