35267 դիտում
12:51 11-08-2016
Լավագույն ավանդույթները շարունակվում են. Ոստիկանությունը հերթական անգամ սատար կանգնեց խոցելի ընտանիքների երեխաներին. նրանց բացառիկ հնարավորություն ընձեռնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավանդույթի համաձայն ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի մի խումբ երեխաներ այցելեցին Գեղարքունիքի մարզ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները խոցելի ընտանիքներից են, ովքեր առաջին անգամ են լինում Սևանում։
Այս պահին երեխաները կենտրոնի աշխատակիցների և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ նավով շրջայց են կատարում Սևանա լճում։
Ֆոտոլրագողի հետ զրույցում երեխաներն անկեղծորեն ասում էին. «Արևիկում միշտ էլ հոգատար վերաբերմունք են աշխատակիցները ցուցաբերում մեր նկատմամբ։ Իսկ գալով Սևան՝ ծանոթանում ենք Գեղարքունիքի մարզի նիստուկացին։ Որ մեծանանք, դառնալու ենք զինվոր, ֆուտբոլիստ, ոստիկան»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ գնդապետ Ն. Դուրյանն ասում էր. «Նմանատիպ միջոցառումները ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի կողմից շարունակական է լինելու։ Օրեր առաջ նույն միջոցառումը կատարել ենք մի քանի մարզերի բնակիչների հետ, նույնիսկ պլանավորում ենք առաջիկայում այս ակցիայի շրջանակում Հայաստան բերել Արցախի երեխաներին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իմանալով ակցիայի մասին, տեղում լուծեց երեխաների ժամանցը բարձր մակարդակով անցկացնելու հարցերը։ Իսկ Ն. Դուրյանը նրանց փոխանցեց ոստիկանության պետի կողմից տրամադրված նվերներ, հիմնականում, խաղալիքներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7575 դիտում
15:01 17-02-2014
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին