211652_close_icon
views-count1558 դիտում article-date 22:53 07-03-2023

«Փաշինյանի պատասխանները լուսնից իջած էին…Հերիք է աչքակապություն անեն, որ չենք խոսում, չի նշանակում՝ չենք հասկանում». Միքայել Մինասյան. aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Գերմանիայի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ինչպես հայտնի է, հնչեցին բավականին կոշտ գնահատականներ ու սուր հարցադրումներ:

ասնավորապես, «Եվրոպացի եւ հայ մասնագետների» ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը հարցրեց. «2020-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվության ամենամեծ չափաբաժինը կոորդինացրել է մեր ասոցիացիան եւ Հայաստան ներմուծումից հետո մենք ստանձնել ենք դրա ստացումը առողջապահության նախարարության կողմից եւ բաժանումը ՀՀ տարածքում: Խնդիրը նրանում է, որ ներգործելուց հետո 6-8 ամիս է անցել ու այն պահին, երբ այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր թե՛ սահմանամերձ գոտում, էլ չխոսենք Արցախի մասին, որտեղ անմիջապես պետք էր, ինչո՞ւմ էր խնդիրը եւ ինչո՞ւ այդքան երկար տեւեց: Ինչո՞ւմ է պետության գործառույթը: Մենք սփյուռքի, գերմանահայերի գումարներով դա բաժանում ենք Հայաստանին, խնդիրը համակարգային է, մինչեւ հիմա էլ չի լուծված»:

Հետո նա տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան նախաձեռնել է Հայաստանում վիրավոր եւ հաշմանդամ զինվորների կրթության ծրագիր, մեկ տարվա ընթացում տեղեկատվական տեխնոլոգիաներ են ուսուցանել, փորձել կրթել զինվորներին. «Զրոյից են սկսել, հասցրել արհեստական բանականության բարձրագույն մակարդակի: Սա յուրօրինակ պիլոտային ծրագիր էր, որը նույնիսկ այստեղ՝ Գերմանիայում չկա դեռ: Մենք ի զորու չէինք Հայաստանում այստեղից մասնակցել որեւէ տենդերի՝ գրանտներ ստանալու համար, դիմեցինք ԲՏԱ նախարարությանը, եկեղեցուն, տարբեր տեղեր: Առերես՝ այո, ամեն ինչ կանենք, բայց գրավոր դիմումներից հետո մինչ այսօր պատասխան չկա, ծրագիրը լուծարվեց: Ինչո՞ւ նման պարագայում պետության նախարարությունները չեն արձագանքում: Եվ երրորդ հարցը՝ դուք ասացիք ձեր ելույթում, որ Հայաստանում այսօր տնտեսական խնդիրներ չկան, ժողովրդավարական խնդիրներ չկան եւ Հայաստանն ունի աննախադեպ զարգացում: Թույլ տվեք առարկել՝ ուղիղ 6 ամիս առաջ մենք Հոնկոնգից ներդրողներ բերեցինք Հայաստան, որպեսզի գինու, կոնյակի էքսպորտի համար, զբոսաշրջության համար ներդրում կատարեն եւ աշխատեն, բացեցինք կազմակերպություն Հայաստանում, 6 ամիս է՝ չենք կարողանում բանկերում հաշիվ բացենք: Եվ սա համակարգային է: Ձեզ էլ ենք գրել մենք նամակ, դիմել ենք ԿԲ-ին, փաստաբան ենք վերցրել: Փաստաբանն ասում է՝ նման բավականին կուտակված պրոբլեմ կա Հայաստանում: Սա արդյոք ժողովրդավարության կամ համակարգային խնդիր չի՞»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր