211652_close_icon
views-count11235 դիտում article-date 14:51 06-03-2021

Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է՝ ինչ են նշանակում Ալիևի ելույթները Զանգեզուրի մասին, հասկանում եմ, թե ինչու են Թուրքիայի և Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկները»․Ա․ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Վստահ եմ, որ իշխանության մեջ եղած ադեկվատ մարդիկ (մասնավորապես, ԱԳՆ-ում) հասկանում են, թե ինչ են նշանակում Ալիեւի ելույթները Զանգեզուրի մասին: Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցե՛ն մեր նահատակները» կարգախոսին, դա չեն հասկանում:

Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականության մեջ: Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»։

Նմանատիպ նյութեր