211652_close_icon
views-count36386 դիտում article-date 09:12 07-03-2023

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Niva-ն ու «06»-ը․ 3 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ-փրկարարները․ ժամանել է Եղեգնաձորի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Զեդեա բնակավայրի վարչական տարածքում բախվել են VAZ 2121 և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Վայոց Ձորի մարզային  փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորիների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր