slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի պետնախարարը հանդիպել է հանրօգուտ աշխատանք կատարելու խնդրանք-կոչին առաջինն արձագանքողների հետ
211652_close_icon

Արցախի պետնախարարը հանդիպել է հանրօգուտ աշխատանք կատարելու խնդրանք-կոչին առաջինն արձագանքողների հետ

views-count1207 դիտում article-date 22:21 04-03-2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 4-ին, հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների հետ, ովքեր անմիջապես արձագանքել էին հանրօգուտ աշխատանք կատարելու իր խնդրանք-կոչին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Շնորհակալություն հայտնելով մեծաթիվ արձագանքների և կարճ ժամանակահատվածում աննախադեպ համախմբման համար՝ Գուրգեն Ներսիսյանը կարևորել է պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու պատրաստակամությունը: Պետնախարարի խոսքով, նախաձեռնությունը կնպաստի մեր ներքին զարթոնքին ու ուժերի և հնարավորությունների միավորմանը:
 
«Բացի հասարակական կազմակերպություններից դիմել են նաև առանձին անհատներ, պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցներ: Նախաձեռնության հիմքում միայն ֆիզիկական աշխատանք ապահովելը չէ, այլ առողջ ու կարող ուժերի համախմբումն ու շփումը բնակիչների հետ, նրանց խնդիրներն ու մտահոգությունները լսելը: Սա շատ կարևոր հարթակ է, որը միավորել է թե Ազգային ժողովի պատգամավորին, թե կառավարության ներկայացուցչին, թե հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Ստեփանակերտի ու շրջանային կառույցների ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը համարում եմ անհատապես կամ խմբային հոգատարության դրսևորում մեր քաղաքացիների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:
 
Հանդիպանը, որին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, քննարկվել են Արցախի Հանրապետություն տեղափոխված հումանիտար բեռի փաթեթավորման ու բաշխման աշխատանքներին վերաբերող կազմակերպական հարցերը և նախկինում ունեցած համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիները: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ և հստակեցրել առաջիկա անելիքները:
 
Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտարարել, որ նախաձեռնությանը միանալու համար սպասված են բոլորը:

Նմանատիպ նյութեր