211652_close_icon
views-count1839 դիտում article-date 17:23 16-12-2017

Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողների թվում է

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվել են հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը ճանաչվել է որպես հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը: Հանրօգուտ ուղղվածություն ունեցող նախագծերի աջակցման մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով ստացվել էր 96 հայտ՝ 25 երկրներից, որոնցից ընտրվել էին 7 ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն: Հարկ է նշել, որ կենտրոնի կողմից մրցույթին ներկայացված և հաղթողների ցանկում հայտնված «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ արդեն իսկ լուրջ բարեփոխումներ են իրականցվել այս ոլորտում, ինչն էլ գնահատվել է կազմակերպիչների կողմից:

Նմանատիպ նյութեր