211652_close_icon
views-count973 դիտում article-date 21:21 06-11-2023

Շիրակում և Սյունիքում անցկացվել է ճառագայթային, քիմիական, կենսաբանական դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 3-ը Գյումրի և Կապան քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի հետ կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացներին մասնակցել է Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների 34 փրկարարական ծառայող։

Դասընթացների նպատակն է եղել առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։

Նշվում է, որ նմանօրինակ դասընթացներ կազմակերպվել և անց են կացվել նաև մայիսին՝ Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

Նմանատիպ նյութեր