211652_close_icon
views-count1027 դիտում article-date 17:19 03-03-2023

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Բելառուսում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Մինսկի դատարանը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկիին, որը կալանքի տակ է 2021 թվականի հուլիսից, մեղավոր է ճանաչել մաքսանենգության համար և դատապարտել տասը տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Բելառուսի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։

Բելառուսի դատախազության տվյալներով՝ Ալես Բելյացկին իրավապաշտպաններ Վլադիմիր Լաբկովիչի, Վալենտին Ստեֆանովիչի և Դմիտրի Սոլովյովի հետ կազմակերպված խմբի կազմում կանխիկացրել է օտարերկրյա կառույցներից և հիմնադրամներից ստացված 201 000 եվրո և 54 000 դոլար գումար՝ բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության «ապօրինի գործունեության և ֆինանսավորման» համար։

Վալենտին Ստեֆանովիչը դատապարտվել է ինը, Վլադիմիր Լաբկովիչը՝ յոթ, Դմիտրի Սոլովյովը՝ ութ տարվա ազատազրկման։ Գործը հարուցվել է «Մաքսանենգություն», ինչպես նաև «Հասարակական կարգը կոպտորեն խախտող կամ դրանց ակտիվ մասնակցություն գործողություններ կազմակերպելը և նախապատրաստելը» հոդվածներով։

Նմանատիպ նյութեր