2037 դիտում
21:52 22-05-2019
Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ
Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ:
Նոբելյան մրցանակակիրըհանդիպման սկզբում անդրադարձավ իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրեց հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին:
Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:
Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում: «Երբ մենք բացահատեցինք պապիլոմավիրուսը, կենտրոնացված էինք արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջդրա դերի վրա: Սակայն, մենք այժմ տեսնում ենք, որ այն մեծ ազդեցություն ունի քաղցկեղային այլ հիվանդությունների առաջացման պարագայում»,- ասաց նոբելյան մրցանակակիրը՝ նշելով, որ սա շարունակական գործընթաց է, որը գիտնականներից տարիների աշխատանք է պահանջում:
Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը:
Անվանիգիտնականը կիսվեց ոչ միայն տարիների փորձով, խորհուրդներով, այլն նաև պատասխանեց ապագա բժիշկներին ու գիտնականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը:
Նշենք, որ նոբելյան մրցանակակրին մայիսի 23-ին, ժամը 10։00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից) հանդիսավոր կերպով կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո Հարալդ զուր Հաուզենըհանդես կգա «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» բացառիկ դասախոսությամբ։
ԵՊԲՀ-ի կողմից եզակի հնարավորություն է ստեղծվել ոլորտի մասնագետների համար ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրին՝ քաղցկեղին, վերաբերող դասխոսությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
17:19 03-03-2023
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Բելառուսում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
5518 դիտում
19:20 16-04-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների
22358 դիտում
23:20 04-10-2017
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը կշնոհվի կրիոէլեկտրոնային մանրադիտարկում մշակող 3 գիտնականների
Այս բաժնից
286 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
313 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
286 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ