61715 դիտում
23:45 02-03-2023
Մահվան ելքով վրաերթ Երեւանում . 26-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա, որտեղ էլ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Օ.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 70-ամյա Ժանետա Խ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Մասիսի շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է: Այդ պահին նշված վայրով Մասիսի շտապօգնությունը անցնելիս է եղել, եւ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել եւ տեղափոխելով շտապօգնության ավտոմեքենայի մեջ, արձանագրել են հետիոտնի մահը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի եւ վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Դավիթ Դավթյանն ու Արսեն Թորոսյանը:
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երեւանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի եւ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երեւանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+