65952 դիտում
11:09 24-01-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում ու չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, պարեկները օպերատիվորեն հայտնաբերել են BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-դ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Գարիկ Հակոբյանը։
Մինչ պարեկները նշված վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում, նույն գումարտակի նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քարիմյանը և կրտսեր պարեկ Մինաս Մարգարյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստանում BMW-ի հնարավոր գտնվելու վայրի մասին ու գնալով նշված հասցե, որը դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա էր, հայտնաբերում են BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել է դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1435 դիտում
19:20 15-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (17.11.2024 թ․)