20768 դիտում
21:16 01-03-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 12 խոտանված ավտոմեքենաներ այրվել են. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում խոտանված ավտոմեքենաներ են այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Արարատաի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցի բնակիչ Ռազմիկ Ա.-ին պատկանող թիվ 96 տան հարակից այգում գտնվող խոտանված ավտոմեքենաներում:
Այրվել է 9 ավտոմեքենա ամբողջությամբ և 3-ը՝ մասնակի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բակում կա մոտ 25-ից ավելի խոտանված ավտոմեքենաներ, որոնք նույնպես ամեն պահի հնարավոր է այրվեին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+