41430 դիտում
23:05 13-02-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են Երևան-Երասխ մարդատար գնացքն ու Mercedes-ը, ժամանել է Արարատի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52 կմ հատվածում (5542Պ.գնացքի հատվածում) բախվել են սլաքավար՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սլավիկ Գևորգյանի վարած Երևան-Երասխ 3441 համարի մարդատար գնացքը և Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքեմենան։
Ինչպես դեպքի այրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+