1066 դիտում
16:08 01-03-2023
Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նոր հանդիպմանը. մանրամասնել է Լուսինե Ավանեսյանը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ այսօր՝ մարտի 1-ին, կայացել է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար եւ ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաեւ Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:
«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերեւույթ կառուցողական էր, եւ հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- նշել է Ավանեսյանը:
Ադրբեջանական ԶԼՄ–ի հրապարակած լուսանկարում երևում է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և այլ պաշտոնյաներ։

Նմանատիպ նյութեր
11709 դիտում
09:28 15-12-2020
Փակ հանդիպմանը խոսվել է Մեղրիից. ինչ է մանրամասնել Փաշինյանը․ «Ժողովուրդ»
805 դիտում
12:00 13-09-2023
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
Այս բաժնից
1468 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
889 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին