211652_close_icon

Պուտինը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը

views-count1399 դիտում article-date 12:32 01-03-2023
Ռուսական սահմանն ուկրաինական անօդաչուների կողմից հատելու վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը: Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Կրեմլի, արձակվել են Ուկրաինայից, հասել են Ռուսաստանի խորքեր, այդ թվում՝ մեկը թռչել է մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա։

Պաշտոնյաները հայտնում են, որ անօդաչուների հարվածներից որևէ մեկը չի վիրավորվել և ոչ մի զգալի վնաս չի հասցվել, սակայն երկուշաբթի գիշերն ու երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հարձակումները հարցեր են բարձրացրել Ռուսաստանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ:

Ուկրաինացի պաշտոնյաներն անմիջապես չեն ստանձնել պատասխանատվությունը, բայց նրանք նաև խուսափել էին ուղղակիորեն ընդունել նախորդ հարվածների և դիվերսիաների պատասխանատվությունը, միաժամանակ ընդգծելով՝ Ուկրաինան ունի Ռուսաստանի ցանկացած թիրախի հարվածելու իրավունք։

Նմանատիպ նյութեր