Ինչո՞ւ չեն դատվում «Մարտի 1»-ի մեղավորները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջորդողը գրում է․ «2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Այն միջոցները, որոնք կիրառվել էին ցուցարարների դեմ, ոչ միայն անօրինական էին, այլեւ՝ աներկբայորեն վկայում էին, որ ոստիկանությունը, բանակը եւ օլիգարխների զինված կազմավորումները դաժան բռնության ուղիղ հրահանգ ունեին: Մարտի 1-ի էջը կփակվի ու այլեւս քաղաքական շահարկումների նյութ չի դառնա այն ժամանակ, երբ այդ սպանդի բոլոր մեղավորները կանգնեն դատարանի առաջ:
Այդքանով հանդերձ՝ թույլ տվեք հիշեցնել, որ համարյա հինգ տարի առաջ ապրիլին իշխանություն է փոխվել, եւ այն մարդկանցից շատերը, որոնք հիմա նստած են պալատներում եւ շքեղ «պադավատների» հետեւի նստարաններին, իրենց քաղաքական կարիերան արել են նաեւ մարտի 1-ի հանցագործությունը խարազանելու միջոցով: Ամբողջ խնդիրն այն է, որ խարազանելը մի բան է, իսկ պետական աշխատանքով զբաղվելը՝ բոլորովին ուրիշ:
Մասնավորապես, ներկայիս իշխանությանը չի հաջողվել պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին: Սկզբնական շրջանում նրա դեմ առաջ էր քաշվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, եւ առաջին իսկ օրվանից բոլորին, այդ թվում՝ ոչ մասնագետներին, պարզ էր, որ այդ մեղադրանքը որեւէ իրավական հեռանկար չունի: «Պողպատե մանդատը», մուրճով թափահարելը՝ իհարկե, կարող է խորը տպավորություն թողնել համապատասխան մտավոր ցենզ ունեցող ընտրազանգվածի վրա: Բայց կոնկրետ արդյունքների հասնելու, այդ թվում՝ մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, պոպուլիստական բացականչությունները քիչ են: Այստեղ պետք է հանգիստ, մեթոդական եւ պրոֆեսիոնալ աշխատանք:
Ռոբերտ Քոչարյանը եւ «Մարտի 1»-ի մյուս մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում գուցե նաեւ այն պատճառով, որ երկրորդ նախագահը «քիմիա» ունի Վլադիմիր Պուտինի հետ: Եվ, եթե 2018-19թթ. այդ «քիմիան» կարելի էր արհամարհել, ապա այսօր դա, թերեւս, վտանգավոր է ներկայիս իշխանության համար:
Չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել, բայց այստեղ հնարավոր է, կան նաեւ «աշխարհիկ» թեմաներ: Համենայնդեպս, Քոչարյանի ընտանիքի հետ կապված բիզնեսները, մեղմ ասած, անմասն չեն մնում պետական պատվերներից: Մյուս կողմից էլ՝ 2008 թվականի սպանդի համար անօրինական ջոկատներ տրամադրած օլիգարխները հիմա իշխանության լավագույն բարեկամներն են:
Այնպես որ՝ սպանված տասը հոգու հարազատները դեռ պետք է սպասեն: Եթե, իհարկե, սպասում են․․․»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։