Քաղաքացին դատվում է 800 դրամ արժողությամբ կոշիկներ հափշտակելու ու հեռուստացույց և այլումինե կաթսա կոտրելու համար
Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվելու է Ալիկ Հակոբյանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի հունվարի 10-ին ժամը 17-ի սահմաններում «զգալի չափերի 15.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու դիտավորությամբ» գնացել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Մաշտոցի 58 հասցեում գտնվող Վանիկ Խաչիկի Նավոյանին պատկանող տան մոտ, ապօրինի մուտք գործել բնակարան, որտեղ խառնել է գույքը, փնտրել է գումար, սակայն հարցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տանը գումար չի եղել:
Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, «հափշտակել է Վանիկ Նավոյանին պատկանող մեկ զույգ մանր չափերի 800 ՀՀ դրամ արժողության երկարաճիտք կոշիկներ, այնուհետև գումար չգտնելու զայրույթից մտել է բակում գտնվող մառան և երկաթյա խողովակով կոտրել է «Շիվակի» հեռուստացույց ու ալյումինե կաթսան: