6872 դիտում
15:35 01-03-2015
Մարտի 1-ից 7 տարի է անցել, բայց մեղավորները դեռ չեն պատժվել. Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«7 տարի առաջ մարտի 1-ին գիշերով, խաղաղ, անզեն ցուցարարների վրա հարձակվեցին եւ 10 զոհ ունեցանք»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ինչպես նաեւ նշեց, որ պահանջում են, որ հրահանգ տվողները պատժվեն:
Արամ Մանուկյանը ընթերցեց նաեւ զոհերի անունները: Նրանք են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ զոհերի ծնողների մի մասը մեկնել են հայրենիքից, մի մասը ցանկանում է հեռանալ, որոշներն էլ մահացել են: Արամ Մանուկյանը ընթերցեց նաեւ զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը ուղարկել էր Բելգիայից: Նամակում ասված էր, որ այսօր գարնան առաջին օրն է, որը մնաց զոհերի հիշատակի օր:
Տիգրանի մայրը նշել էր, որ այլեւս սպանության բացահայտում չի պահանջում, քանի որ չկա մեկը, որը կասի, թե ում ձեռքի գործն է: Միաժամանակ ընդգծել է, որ մնում է իշխանափոխությունից հետո նրանց կանգնեցնել դատարանի առաջ:
Գոռ Քլոյանի հայրն էլ` Սարգիս Քլոյանն էլ իր խոսքում նշեց, որ 7 տարի է անցել՝ անգամ դատախազ փոխվեց, բայց գործը չբացահայտվեց: Նա նշեց, որ նոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացել է գործը բացահայտել, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում:
Հիշեցենք, որ փետրվարի 20-ին նախապես հայտարարված հանրահավաքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց: Սակայն ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրեց մարտի 1-ին:
Հիշեցնենք նաեւ, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից:
Այսօր մի շարք քաղաքական ուժեր, տարբեր քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ:
Լուսանկարները՝ Լեւոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
Նմանատիպ նյութեր
6731 դիտում
20:38 19-11-2020
Արսեն Ջուլֆալակյան. Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, բայց ոչ ոք դեռ չի պատժվել
2954 դիտում
19:05 30-10-2015
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչի» ճակատի հանրահավաքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1291 դիտում
12:45 01-03-2023
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան․ NEWS.am