211652_close_icon
views-count1942 դիտում article-date 22:13 05-05-2026

Հույս չունեմ, որ այս իշխանությունը կարձագանքի Մեդվեդևին. հակառակը, շոու կլինի. Oragir.News

«Ասեմ, որ այս իշխանություններից այդ առումով ոչ մի բանի ակնկալիք ես բացարձակ չունեմ։ Այս մարդիկ երբևիցե չեն կարողանում ճիշտ մոտեցում ունենալ որևիցե հարցի, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, բնականաբար հիմնվելով միջազգային փորձի, ընդհանրապես միջազգային հարաբերություններում նման իրավիճակներում դրսևորումների վրա, ասեմ, որ հատուկ ընթացակարգեր գոյություն ունեն՝ սկսած դեսպաններին հրավիրելուց, բողոքի նոտաներ հանձնելուց, պարզաբանումներ պահանջելուց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։

Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկուն անվանել է «անուղեղ ռուսատյացներ»։

Հարությունյանի գնահատմամբ` նման հայտարարություններին այսկերպ արձագանքելը նորմալ քաղաքական պրոցես է, որը յուրաքանչյուր երկրում պետք է լինի։

«Սակայն, անկեղծ ասած, ես այդքան հույս և վստահություն չունեմ, որ այս իշխանությունները նման բան կանեն, իսկ թե հանկարծ որևիցե դեպքում մի բան անեն` դա բացառապես շոուի և նմանատիպ այլ բաների ներկայացում պետք է լինի։ Յուրաքանչյուր պետություն պետք է առաջնորդվի միջազգային այդ փորձով և պրակտիկայում եղած գործիքակազմով»,- մանրամասնեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր