211652_close_icon
views-count1294 դիտում article-date 12:45 01-03-2023

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան․ NEWS.am

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն: Այս մասին 2008-ի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրում է NEWS.am-ը։

Հարցին, թե ինչու պատժված չեն, նա պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչեւ հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու:

Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլեւ բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կմ դժվար լինի կամ անհնար դառնա: Ես մի դրվագ հիշեցնեմ, որ յստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով եւ նման այլ բազմաթիվ դեպքեր:

Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետեւանքների է բերում: Բայց  դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք եւ ամբողջական բացահայտմանը»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր