Միանում եմ հասարակական ու քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանի հայապահպան այս նախաձեռնությանը
Այն, որ հասարակական ու քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ, հայապահպանությամբ ու մարդասիրությամբ, քաղաքական գործունեւության ընթացքում միշտ պահպանել է ազնիվ ու շիտակ լինելու ՄԱՐԴ տեսակը, ոչ միայն գաղտնիք չէ, այլ նաեւ բոլորին է հայտնի:
Օրերս համացանցով տեղեկացա, որ Թ. Պողոսյանը հերթական ազգանվեր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին հավելյալ տեղեկություններ կարող են գտնել serund.am կայքում:
Ակցիայի նպատակը Արցախում ծնված երեխաներին ամսական 50 հազար ՀՀ դրամ օժանդակություն տրամադրելն է, մինչեւ նրանց 16 տարեկան դառնալը:
Առաջին փուլում շահառուները Չարեկտար եւ Եղծահող գյուղերի մանուկներն են, եւ որ ամենակարեւորն է՝ առաջնահերթությունը ոչ թե գումարի մեծությունն է, այլ պարբերականությունը, օրինակ՝ ամսական 50 ՀՀ դրամը:
Ես՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանս, միանում եմ Թ. Պողոսանի հայապահպան այս նախաձեռնությանը, ու արդեն իսկ պայմանավորվածություն եմ ձեռք բերել բանկի հետ, որպեսզի յուրաքանչյուր ամիս իմ աշխատավարձից որոշակի մասնաբաժին փոխանցվի այս նախաձեռնությանը:
Թող Աստված պահապան լինի Հայաստանի եւ Արցախի մանուկներին, եւ կոչ-խնդրանքով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Արցախի ճակատագրով ու այնտեղ բնակվող երեխաների բարեկեցությամբ, նույնպես միանան այս Ասվածահաճո գործին:
Ու եկեք հիշենք մեծն Սեւակի «Աշխարհին մանկան մաքրություն է պետք» հայտնի բանաստեղծության այս տողերը, ու մեր փոքրիկ նվիրատվությամբ Արցախի երեխաների հոգսը մի փոքր թեթեւացնենք: