211652_close_icon
views-count12768 դիտում article-date 21:47 12-04-2022

Այսօր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, հզոր հայուհի Հրանուշ Հակոբյանի տարեդարձն է. երանի շատերը հասկանային Ձեր կարևորությունն ու նշանակությունը Հայոց հասարակական կյանքում

«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Այսօր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, հզոր հայուհի Հրանուշ Հակոբյանի տարեդարձն է...

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենասեր ու ազգի նվիրյալ զավակ:

Անուրանալի է Հրանուշ Հակոբյանի ներդրումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության վերելքի ու զարգացման գործում:

Ձեր կողմից ստեղծած հարյուրավոր օրենքներն ու ծրագրերը, Հայաստանի սոցիալական ոլորտում իրականացրած նախաձեռնությունները, ՀՀ Գերագույն Խորհրդում և ԱԺ-ում ունեցած տարիների աշխատանքը, և վերջապես, Հայրենիք-Սփյուռք տարիների գործակցությունն ու Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայրենիք ցույց են տալիս բազմավաստակ ու բազմախորհուրդ պետական գործչի հիացմունքի արժանի ուժեղ կերպարը, որպես վառ անհատականություն, որից այսօր շատերը պետք է օրինակ վերցնեն:

Թանկագին Հրանուշ Հրանտի,
Ցանկանում եմ Ձեզ առողջություն, նորանոր գաղափարներ ու դրանց իրականացման կանաչ ճանապարհ:

Դուք պետության և պետականության պահպանման համար մշտապես պայքարող ու դժվարին իրավիճակներում լուծումներ գտնող գործիչ եք, երանի շատերը հասկանային Ձեր կարևորությունն ու նշանակությունը Հայոց հասարակական կյանքում:
Հպարտ եմ, որ ճանաչում եմ Ձեզ, որ պատիվ ունեմ պարբերաբար լսելու Ձեր իմաստուն խորհուրդները, որ ինչպես աշխատած, այնպես էլ հետագա տարիներին մշտապես Ձեզանից սովորել ու սովորում եմ:

Հարգարժան տիկին Հակոբյան,
Ձեր կողմից հրատարակած գիտական հոդվածներն ու գրքերը մեծ ժառանգություն են սերունդների համար: Ուրախ եմ, որ դրանք այսօր էլ բուհերում ծառայում են ուսանողներին և ուղեցույց դառնում նրանց մասնագիտական գործունեության մեջ:

Հայրենասեր հայուհի ցանկանում եմ, որ մշտապես ժպտաք, լինեք մեր կողքին ու միասին շարունակենք կառուցել ու շենացնել Հայաստան, Արցախ անկրկնելի ու անփոխարինելի երկու պետականությունները...
Ամենայն բարիք Ձեզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր