211652_close_icon
views-count8858 դիտում article-date 14:42 09-02-2020

Պարել ու մտածել միայն հայերեն․ «Արատտան» ՌԴ-ում հայապահպան գործունեություն է ծավալում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ստեղծված և մինչ օրս գործող «Արատտա» հայկական պարի անսամբլը մեկ նպատակ է հետապնդում՝ երեխաներին կրթել ու պահել հայ, սովորեցնել հայերեն մտածել, պարել ու գիտակցել, պարապմունքներն էլ բացառապես անցկացվում են հայալեզու։ Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց, բեմադրող Գևորգ Քեշիշյանի հետ զրուցել ենք անսամբլի ստեղծման ու ձեռքբերումների մասին։ [b]-Գևորգ ,Դուք նախքան անսամբլի ստեղծում ի՞նչ գործունեություն եք ծավալել։[/b] -35 տարի շարունակ ես զբաղվել եմ պարով։ Անցել եմ մեծ վարպետների դպրոց: [b] -Ի՞նչ է պարարվեստը Ձեզ համար։ [/b] -Պարարվեստը ամեն ինչ է՝ իմ կյանքն է, իմ ապրելակերպն է։ Այս տարի լրանում է 35 տարին, որ ես պարարվեստում եմ, իսկ հիմա առավել ևս դրա մեջ եմ, որովհետև ինձանից հետո ես թողնում եմ սաներ, ովքեր ինձ նման մտածում են, ինձ նման վաղը, մյուս օրը կսկսեն բեմադրել։ Ես ձեռագիր եմ թողում: [b] -Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել անսամբլը։[/b] - 2014 թվականին ես Մոսկվայում էի աշխատանքի հրավերով։ Եկավ մի պահ, ու որոշեցի, որ իմ պարի խումբը պիտի ունենամ ու ստեղծեցի անսամբլը։ Սկզբից 6 հոգով սկսեցինք ու գրեթե 1 տարի 6 աշակերտով ենք գոյատևել։ Շատ մեծ դժվարություններ են եղել, բայց որոշեցի, որ ինչ դժվարություն էլ լինի պիտի առաջ գնանք ու այդ 6 երեխայի հետ, իրենք ինձ վստահեցին, ես էլ իրենց նայելով, իրենց ոգևորությունը տեսնելով՝ ստեղծվեց ու գնացինք առաջ: [b]-Ինչպե՞ս անսամբլը մուտք գործեց ասպարեզ և ինչպե՞ս ընդունվեց անսամբլը։[/b] -2014 թվականի ապրիլին ստեղծեցինք անսամբլը և ամռանը մենք գնացինք Հայաստան ՝ Ծաղկաձորում մասնակցելու «Happy planet» միջազգային մրցույթին։ Այդ մրցույթում ստացանք Գրան պրի մրցանակը, ու այդտեղից մեր հաղթարշավը սկսվեց։ [b]-Միջազգային մրցաշարերի մասնակցության մասին կպատմե՞ք։[/b] -Մենք բազմիցս մասնակցել ենք կազմակերպված միջազգային տարբեր մրցաշարերի։ 2015 թվականին մեկնել ենք Սանկտ Պետերբուրգ և միջազգային Super Star մրցույթին մասնակցելով գրավել առաջին տեղը՝ ստացել «Լավագույն բեմադրություն» նոմինացիան։ Պետք է նշեմ, որ մցույթներից միշտ հաղթանակներով ենք վերադարձել։ Այսօր մենք 6-ակի Գրան պրիակիր ենք և Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։ Ունենք նաև բազմաթիվ առաջին տեղի մրցանակներ: Այս տարիների ընթացքում երեք մենահամերգ ենք ունեցել, որոնցից մեկը նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին, երկրորդը հենց «Արատտայի» մենահամերգն է եղել, իսկ երրորդը մեր 5 ամյակին նվիրված բարեգործական համերգն էր, որը նվիրեցինք Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին: [b]-Ձեր հաղթանակների մեջ կառանձնացնե՞ք մեկը, որն ավելի եք կարևորում։[/b] -2016 թվականի մարտ ամսին մենք մասնակցեցինք «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի առաջնությանը, որն ամեն տարի տեղի է ունենում Մոսկվայում: Հանդես եկանք երկու պարով, որոնցից մեկը կոչվում էր «Կապույտ թռչուն»։ Այդ մրցույթում մենք դարձանք կրկնակի չեմպիոն և գրավեցինք առաջին տեղը՝ երկրորդ հորիզոնականում թողնելով Ադրբեջանին: Այդ հաղթանակը մեզ համար, իսկապես, շատ կարևոր էր։ [b]-Որտե՞ղ է հասել այսօր «Արատտան»։[/b] -6-ից հասել ենք 150-ի։ Մոտ 6 տարվա ընթացքում մեր սաների թիվը հասել է 150-ի ու անսամբլը դուրս է եկել Մոսկվայի սահմաններից՝ մերձմոսկովյան շրջաններում ևս տարածվել ենք։ Մեր մասնաճյուղերում սովորող սաները մասնակցում են համերգների ու գրավում են բավականին բարձր հորիզոնականներ։ Հիմա իմ նպատակն է, որ մասնաճուղերն էլ հասնեն այն մակարդաին, որ չունենան 2-րդ, 3-րդ, 4-րդ հորիզոնականներ։ [b]-Բարեգործական համերգների հաճախ ե՞ք մասնակցում։[/b] -Մեր անսամբլի համար պարտադիր պայման է մասնակցել բոլոր բարեգործական համերգներին։ Մոսկվայում ինչքան բարեգործական համերգներ կան, մասնակցում ենք։ Նույնիսկ եթե զբաղված լինենք այդ օրը, ուրիշ մասնաճյուղ կուղարկենք, բայց եթե հարցը բարեգործությանն է վերաբերում՝ պարտադիր մեր ներդրումը ունենում ենք: [b] -2020 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք։[/b] -2020 թվականին շատ մեծ պլաններ կան: Այս տարի մայիսի 31-ին էլ նախատեսվում է 4-րդ մենահամերգը, որը նույնպես բարեգործական է լինելու։Մարտի 6-7-ին Եվրոպայի առաջնություն ունենք: Մարտի վերջին միջազգային մրցույթ կա Մոսկավայում, որ կոչվում է «Լավագույներից լավագույնը» և մեր մասնաճյուղերը կներկայանան: Ապրիլի սկիզբին պետք է ներկայացնենք մեր «Հայոց ցեղասպանություն» պարի տեսահոլովակը, որը նվիրվում է ցեղասպանության 105 ամյակին։ Այս տարի նաև վավերագրական ֆիլմ պետք է նկարենք «Արատտայի» 5-ամյա գործունեության մասին: Այնպես որ անելու շատ բան ունենք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր