1312 դիտում
14:21 23-02-2023
Եթե գործատուն աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցողի կամ նպաստառու ընտանիքի անդամի, պետությունն աջակցություն կտա
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Զբաղվածության խթանման միջոցառումը»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սրանով աջակցություն են ցուցաբերում բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես, նրանք, որոնք կունենան հաշմանդակության կարգավիճակ, կամ կլինեն նպաստ ստացող ընտանիքի անդամներ:
«Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխա ունենալու հանգամանքից եւ հաշմանդամության կարգավիճակից: Ծրագրից կկարողանան օգտվել այն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման ընթացքում գործատուն աշխտանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում չեն եղել հարկ վճարող եւ 6 ամսվա ընթացքում չեն եղել հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ:
Այն գործատուները, որոնք առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին եւ 2-րդ աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց, 12 ամիս շարունակ, կստանան փոխհատուցում աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան, մեկ ամսվա համար 50 հազար դրամ:
Բացի այդ, մենք միանվագ 500 հազրա դրամ աջակցություն ենք տալիս աշխատանքային միջավայրը խելամիտ հարմարեցումներով ապահովելու համար:
Եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անդամի, 6 ամիս շարունակ կստանա այդ անձի եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 12 հազար դրամ: Մենք կավելացնենք աջակցությունը եւս երեք ամիս, եթե կնոջ խնամքին կլինի մինչեւ 5 տարեկան երեխա:
Եթե սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63 տարեկանից բարձր անդամին աշխտանքի են ընդունում, 6 ամիս ժամկետով կտրամադրենք այդ անձի եկամտային հարկի 70 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 21 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր
1987 դիտում
11:44 31-08-2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների
856 դիտում
16:11 08-06-2023
206 նպաստառու և հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվեն կայուն զբաղվածությամբ