211652_close_icon
views-count1141 դիտում article-date 22:05 21-02-2023

Սամվել Բալասանյանի համարձակ քայլը․ 33 միլիոն դրամ՝ Գյումրիում կամերային երաժշտական դահլիճ բացելու համար․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Այսօր Գյումրու երաժշտական-մշակութային կյանքում կարևոր, կարելի է ասել պատմական իրադարձություն տեղի ունեցավ․ մեծ հանդիսավորությամբ բացվեց կամերային երաժշտական դահլիճը։

Ինչպես իր ելույթում շեշտեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրին կամերային դահլիճ երբևէ չի ունեցել։ Ըստ քաղաքապետի, շատերն են հրաժարվել ելույթ ունենալ Գյումրիում՝ պատճառաբանելով հարմար միջավայր չլինելը։

Այն բացվեց քաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկի՝ թիվ 4 շենքում։

200-250 տեղանոց դահլիճի նորոգման, վերազինման համար համայնքային բյուջեից փուլ առ փուլ հատկացվել է 33 միլիոն դրամ։ Առաջին փուլում դահլիճի վերանորոգման նպատակով Գյումրու ավագանին հատկացրել է 20 միլիոն դրամ, երկրորդ փուլում ջեռուցման համակարգի անցկացումն էր, որն արժեցել է 5 միլիոն դրամ, դահլիճի նախասրահի վերանորոգումն էլ՝ 8 միլիոն դրամ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր