211652_close_icon
views-count2434 դիտում article-date 10:45 13-10-2024

70 միլիոն դրամ գրավով տնային կալանք՝ Սամվել Բալասանյանի որդուն․ ձերբակալել են նաև Գյումրու փոխքաղաքապետին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Ինչպես տեղեկացրել ենք, երեկ «Զվարթոնց» օդանավակայանից ԱՄՆ մեկնելիս ձերբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալման պատճառը եղել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Խաչատուր Բալասանյանի և նրա մերձավոր ազգականի առնչությամբ քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթը:

Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես դատարանը որոշել է 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նրան տնային կալանքի ենթարկել։

Խաչատուր Բալասանյանից հետո այսօր ձերբակալել  ու ազատ են արձակել նաև Գյումրու նախկին ու ներկայիս փոխքաղաքապետերին՝ Ռուբեն Սանոյանին ու  Սուրեն Ջանոյանին։

Ռուբեն Սանոյանը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը․ նա Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռուբեն Սանոյանին երբևիցե այս գործի շրջանակում հրավիրած չեն եղել հարցաքննության, իսկ այսօր  նրան անակնկալի են բերել՝ ձերբակալելով, սակայն, ելնելով առողջական վիճակից, ազատ են արձակել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Մեր տեղեկություններով, այսօր ձերբակալել, այնուհետ գրավով ազատ են արձակել նաև Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր