10971 դիտում
09:33 21-09-2016
Գյումրիում աղմուկ հանած պաստառի հեղինակը Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։
Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր և գրված էր՝ «Հաջողության բանաձևը»։ Պաստառի իմաստը, ըստ գյումրեցիների, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի դեմ հակաքարոզչությունն էր՝ նպատակ ունենալով այդպես հիշեցնել թեկնածուի՝ նախկինում «զառ գցելու» հանդեպ սերը։
Եվ ահա, Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը, որը նաև գործող քաղաքապետի որդու ընկերն է և որը ստեղծել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին այսօր մասնակցող «Գյումրեցու ոգի» կուսակցությունը հարցազրույց է տվել ու խոստովանել պաստառն իրենք են կախել։ «Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել՝ քաղաքական մեկնաբանություն տալ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի»,– ասել է նա։
Ուշադրություն դարձրեք՝ Սահակ Սահրադյանն անուղղակի ընդունել է, որ այդ ամենն արել է ԲՀԿ թեկնածուի դեմ, պարզապես հիմա բարձրաձայն չի խոսում՝ քարոզարշավի մեջ չմտնելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
64235 դիտում
09:13 07-09-2019
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի․ «Ժողովուրդ»
21949 դիտում
20:48 16-03-2022
Աշակերտների մասնակցությամբ աղմուկ հանած ակցիան Գյումրու ռուսական դպրոցում չեն մեկնաբանում. aravot.am
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»