211652_close_icon
views-count42749 դիտում article-date 08:44 20-02-2023

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Սև լիճ տանող ճանապարհին ՀՀ ՊՆ ՈՒԱԶ-ը մոտ 200 մետ գլորվելով հայտնվել է ձորում. մահացածները ՀՀ ՊՆ փոխգնդապետներ են, վիրավորները՝ ժամկետային զինծառայողներ

Երեկ՝  փետրվարի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Մ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհի ուժեղ բքի և մերկասառույցի պատճառով Սև լիճ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլորվելով հայտնվել է ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Մ.-ն, ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Զաքար Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Զորանդ Ա.-ն և Երևանի բնակիչ 39-ամյա Զորակ Ե.-ն տեղում մահացել են:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին Գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գորիսի ռազմական ոստիկանության ծառայողներն ու Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթպահ խումբը:

Ժամանողները մեծ դժվարությամբ են կարողացել հասնել վթարի վայր որպեսզի դիերն ու վիրավորների տեղափոխեն հիվանդանոց:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Դանիելյանը, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահածացներից Զորանդ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, Զորակ Ե-ն ծառայում է ՀՀ ՊՆ  N զորամասում՝  գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, իսկ վարորդ Գոռ Մ-ն և վիրավոր Զաքար Զ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես ժամկետային զինծառայողներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր