Երևանում քարեր են նետել փողոց, որն էլ կպել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսին և կոտրել դռան ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում կոտրել են ավտոբուսի դռան ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։20-ի սահմաններում թիվ 31 երթուղային ավտոբուսը վարելու ընթացքում Ռուբինյանց 23 հասցեի մոտ նկատել է, որ ինչ-որ մեկը քարով հարվածել է ավտոբուսի դիմացի դռան ապակուն և կոտրել՝ պատճառելով 250 հազար դրամի վնաս։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 10-ամյա Ռ․ Զ․-ն և 9-ամյա Ա․ Հ․-ն Ռուբինյանց փողոցի 23 շենքի բակում խաղալու ժամանակ, տեսնելով, որ փողոցի այդ հատվածում մեքենաներ չկան, քարեր են նետել փողոց, որն էլ, դիպչելով նշված ավտոբուսին, կոտրել է ապակին։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Հ․-ն աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։