Երևանի Լենինգրադյան փողոցում՝ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների խաչքարերի հարևանությամբ դիտահորը, որից 1 ամիս է կեղտաջրերը դուրս են թափվում, ու տիրում է գարշահետ վիճակ, «Վեոլիա ջուր»-ը հիմնովին լուծում է խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հուլիսի 2-ին, «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները առավոտյան ժամը 10:00-ից սկսել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած ու նահատաված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի հարևանությամբ մոտ 1 ամիս վթարված ու դիտահորից դուրս թափվող կեղտաջրերի վթարի վերականգնման աշխատանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում, չգիտես ինչու, քաղաքապետարանի որոշ «վայ-չինովնիկներ» չէին տեղեկացրել, որ 1 ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետին, որպեսզի նրա կողմից թույլտվություն տրվի՝ քանդման աշխատանքներն իրականացնելու, վթարված դիտահորն ու կոյուղատարը հիմնովին փոխարինելու համար, տվել է թույլտվությունը:
Ու այսօր արդեն «Վեոլիա ջուր»-ը հատուկ տեխնիկաներով ու հատուկ, ավելի ապահով ու անվտանգ ջրահեռացման համար նախատեսված խողովակներով սկսել է աշխատանքները, որոնք կտևեն 2-3 օր, ինչից հետո խնդիրը հիմնովին կլուծվի:
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, ֆոտոլրագրողը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լենինգրադյան փողոցում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հուշաքարերի մոտ տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, որտեղ եղած դիտահորից կեղտաջրերը մի քանի օր ողողում էին Լենինգրադյան-Սեբաստիա փողոցները, ու պատկան մարմինները ոչինչ չէին ձեռնարկում՝ օր առաջ վիճակը շտկելու համար։
Պարզվել էր, որ շան գլուխը թաղված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանի որոշ «վայ» չինովնիկների տակ։
Դեռ 1 ամիս առաջ այս խնդիրը եղել է ու «Վեոլիա ջուր» ընկերությունը, բնակիչներից տեղեկանալով այդ մասին, բավականին օպերատիվ արձագանքել է, մասնագետների հետ ժամանել է նշված վայր, սակայն տեղում պարզվել է, որ խցանումը վերացնել հնարավոր չէ, քանի որ ամբողջությամբ խցանված կոյուղագիծը կոտրված է և հատուկ փչող մեքենայով հնարավոր չէ խնդիրը լուծել, ճիշտ տարբերակը վնասված կոյուղագիծը փոխելն է։
Այդ նպատակով մեկ ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ քանդման շինթույլտվություն ստանալու և կոյուղագիծը վերակառուցելու համար։
Սակայն մեկ ամիս է՝ Երևանի քաղաքապետարանի «վայ» չինովնիկները չեն էլ պատասխանում «Վեոլիա ջրին», չի բացառվում, որ քաղաքապետ Տ. Ավինյանին չեն էլ զեկուցել այդ մասին, ինչը պետք է մտահոգի քաղաքապետին, իսկ եթե զեկուցել են ու քաղաքապետը ոչինչ չի ձեռնարկել, ապա կարելի է քաղաքապետին կարմիր քարտ ցույց տալ, որպեսզի հետագայում նման բարձիթողի վիճակ Երևանում չլինի։
Հիմա արդեն քաղաքապետը պետք է անհապաղ «Վեոլիա ջրի» խնդրանքը բավարարի, որպեսզի «Վեոլիա ջրի» մասնագետները հետևողական աշխատանքներ իրականացնեն։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի