211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Աջափնյակում հայտնի 44-օրյա հերոսներին նվիրված հուշաքարերի մոտ․ Կեղտաջուրը անխնա հոսում է․ Աջափնյակի թաղապետը և Վեոլիա Ջուրը միթե՞ այս կերպ են գնահատում հերոսների հիշատակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15322 դիտում article-date 19:51 10-07-2025
Արդեն մի քանի օր է, որ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից, ինչպես նաև այլ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթ են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ովքեր մեկ շաբաթից ավելի է՝ անտարբերության են մատնում իրենց ահազանգերը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լենինգրադյան փողոցում գտնվող, 44-օրյա պատերազմում նահատկված լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքում գտնվող դիտահորից կեղտաջուրը թափվում է, դուրս է գալիս, ողողելով Լենինգրադյան և Սեբաստիա փողոցները։

Գարշահոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։ Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեկ շաբաթից ավելի է՝ էս ահավոր վիճակն է, անտանելի է։

Հոտը հասնում է նույնիսկ հարակից շենքեր։ Ում ասես դիմել ենք՝ թե քաղաքապետարանի թեժ գիծ, թե Աջափնյակ թաղապետարան, թե «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական պատասխան։

Գալիս ենք, որ մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհենք, գոնե 10 րոպե նստենք՝ սրտներս հովանա մեր հերոսների մոտ, բայց հոտը սպանում ա։ Էլ չենք ասում, որ վարակի բուն ա։

Երևանի քաղաքապետարանը և Աջափնյակի թաղապետարանը, եթե իրոք արժևորում են մեր հերոսների կատարած սխրանքները, գոնե այդ տարածքում օր առաջ պետք է էս կեղտը վերացնեն։ Եվ դա պետք է անի «Վեոլիա Ջուրը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր