211652_close_icon
views-count65456 դիտում article-date 09:56 29-12-2020

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը, հայտնվելով Վարարկն գետում․ մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 253 կմ հատվածում, Գորիս-Կապան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտ 400 մետր խորությամբ անդունդը, հայտնվելով Վարարկն գետի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղանքի դժվարանցանելիության պատճառով, փրկարարներին, բժիշկներին, ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներին հնարավոր չի եղել մոտենալ ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կան դիեր, որոնց տվյալները Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Դեպքի վայր է ժամանել նաև ՈՃ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնելու Զինվորական ոստիկանությունը, որովհետև տվյալներ են ստացվել նաև, որ մահացածների մեջ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գորիսի ռազմական ոստիկանության ծառայողները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ բացի 2 մահացածներից, այլ անձ կամ անձինք էլ եղած լինեն։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Այսօր, վաղ առավոտվանից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր