211652_close_icon

Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, որտեղ գործում «Երևան Պարկ»-ը, մոծակների պակաս չկա․ Երևանի քաղաքապետարանը սլաքը ուղղում է Շրջակա միջավայրի նախարարության վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13772 դիտում article-date 23:02 10-07-2025
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը բազմիցս հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը մշտապես պայքարել ու շարունակում է աշխատանքները մայրաքաղաքում կանաչ գոտիները ոչ միայն ավելացնելու, այլ նաև եղածը բարձր մակարդակով խնամելու ու մշակելու ուղղությամբ։

Խորհրդային տարիներին Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա էր դրված նմանատիպ աշխատանքները ու դրա համար պատասխանատու էին շրջկոմները ու անգամ կոմերիտ միությունը։ Երևանի քաղսովետում եղել է հատուկ հրահանգիչ, ով հետևել է որպեսզի ոչ միայն խնամվեն այլև մշակվեն ծառերը, թփերը ու խոտածածկույթը։ Մշակման մեջ էր մտնում նաև ծառերի էտը, հատուկ թունաքիմակատներով սրսկելը, ինչը հնարավորություն էր տալիս որպեսզի միջատները՝ այդ թվում տարբեր տեսակի մոծակները, չփչացնեին ծառերը, ինչ կկանխեր ծառերի ոչնչացումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Մոնթե Մելքոնյան փողոցում ականատես ենք եղել, թե ինչպես է մոծակների ինչ որ տեսակ կանաչապատ տարածքում հայտնվել։

Թե ո՞ր կառույցը պետք է նման մոծակների դեմը առնի Երևանի քաղաքապետարանը «Ժամը» լրատվականի մեր գործընկերոջը հայտնել է, որ դա իրենց գործը չէ և սլաքները ուղղել են Շրջակա միջավայրի նախարարությանը, ու մինչ այս երկու կառույցները ծանր ու թեթև կանեն դրա դեմն առնելու համար հենց այդ վայրից մի քանի 100 մետր հեռու գործում է «Երևան Պարկ»-ը, որտեղ այս օրերին հաճախակի են այցելում ծնողները՝ իրենց երեխաներին բերելով այդ մանկական զվարճանքի զբոսայգին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր