Երևանում 27-ամյա տղան սկսել է բղավել, պարկել գետնին և բարձրացել է «Nissan»-ի վրա․ պարեկները նրան տեղափոխել են ոստիկանություն, որտեղ ևս շարունակել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին-Տերյան խաչմերուկի մոտ «Սանտինո» սրճարանի դիմաց ոչ ադեկվատ վիճակում գտնվող քաղաքացի կա, ով բղավում, պարկում է գետնին, հանում է հագուստները, ինչպես նաև բարձրացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասել տանիքը և բեռնախցիկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները օգտագործելով հատուկ միջոց նշված քաղաքացուն կարողանում են ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ այդ քաղաքացին մարզերից մեկի բնակիչ 27-ամյա Վանուշ Մ․-ն է, ով ոստիկանությունում ևս շարունակելով դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, բղավել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով բաժնի բնականոն աշխատանքը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։