211652_close_icon
views-count2425 դիտում article-date 14:17 14-02-2023

Քաղաքական անցուդարձի վերաբերյալ վարկածներով առաջորդվել պետք չէ․ եկեք ԵՊՀ և թեորեմներն աքսիոմներ դարձրեք․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շատերը մտածում են, որ Փաշինյան Նիկոլը Սարգսյան Սերժի «նախագիծն է»:

Ոմանք կարծում են, որ Փաշինյան Նիկոլն ու Քոչարյան Ռոբերտն ունիսոնի մեջ են:

Որոշները վստահ են, որ Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի «հոգեզավակն է»:
Ենթադրաբար՝ բոլորն էլ ճիշտ են: Ինչու՞:

Բազմիցս ասել եմ, որ ԵՊՀ-ն փոքր մասշտաբով Հայաստանի պատկերն է: Բոլոր ժամանակներում այդպես է եղել: Միշտ Հայաստանում առկա մթնոլորտն արտապատկերվել է ԵՊՀ-ում: Այն ուժերը, որոնք որոշել են Հայաստանի քաղաքականությունը միշտ համամասնորեն ներկայացված են եղել նաև ԵՊՀ-ում: Եվ, եթե խաղի կանոնները թույլ չեն տալիս մեզ տեսնել Փաշինյան Նիկոլին և Քոչարյան Ռոբերտին (Սարգսյան Սերժին) միասին սրճելուց, ապա վերջիններիս համալսարանական քաղաքական կարկառուն հետևորդներին կարող եք միասին տեսնել ԵՊՀ-ի առանձնասենյակներում, Ամիրյան փողոցի (նաև այլ փողոցների) սրճարաններից մեկում, КГБ-ի միջանցքներում, միմյանց պաշտոն բաժանելիս: Այսինքն, «հոգեզավակներն» «ունիսոնի» մեջ վայելում են «նախագծով» ընձեռնված հնարավորությունները:

Մի խոսքով, Հայաստանի առկա քաղաքական անցուդարձի վերաբերյալ վարկածներով առաջորդվել պետք չէ: Եկեք ԵՊՀ և թեորեմներն աքսիոմներ դարձրեք»:

Նմանատիպ նյութեր