2327 դիտում
11:47 29-10-2021
ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ.-ն շուտով կընտրվի ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Բազմիցս ասել եմ, որ ԵՊՀ-ն մեր պետության արտապատկերումն է: Չեմ սխալվել:
Երեկ Փաշինյան Նիկոլը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը:
Բուհի հոգաբարձուներ են հաստատվել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ներկայացուցիչները: Որոշ դեպքերում, նաև ամենավերջինների ներկայացուցիչները: Մեծամասնությունն անշուշտ բացահայտ իշխանականների ներկայացուցիչներն են, որոնք խորհրդում կունենան շուրջ 70% ձայն: «Հայաստան» դաշինքի և ՊՈՒ-ի ներկայացուցիչների ներկայացուցիչները, ինչպես նաև ամենավերջինների ներկայացուցիչները միասին վերցրած (համախառն) «կվերահսկեն» խորհրդի ձայների 30%-ը: Դա նշանակում է, որ ԵՊՀ ռեկտորի այսրոպեական (сиюминутный) ժ.պ. Հ.Հ.-ն շուտով կընտրվի ԵՊՀ-ի այսրոպեական (сиюминутный) ռեկտոր: Այնուհետև կլինեն ներկայացումներ, միգուցե նաև համերգներ: Մի խոսքով, ամեն ինչ այնպես, ինչպես խորհրդարանում, քանզի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ներկայացուցիչները, առավելևս ամենավերջինների ներկայացուցիչները, այլ կերպ վարվել չեն կարող»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ