211652_close_icon
views-count3283 դիտում article-date 14:09 24-02-2023

ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շատերն արդեն գիտեն, որ մի քանի օր առաջ ֆեյքերը մեծ շուքով մտան ԵՊՀ:

Այդ օրը Փաշինյան Նիկոլի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը (ավելի հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «ֆեյքաբուծարան») ԵՊՀ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց:

Մի քանի օր է հանրությունն արդարացիորեն տարակուսում է, թե ինչու ֆեյքերը մտան հենց ԵՊՀ: Կարող էին, չէ՞, Պոլիտեխնիկ կամ Բրյուսով գնալ: Ի վերջո, կարող էին, օրինակ՝ Վանաձորի պետական համալսարանում հանգրվանել, քանզի Վանաձորում օդը մաքուր է և խցանումներ չկան: Սակայն, ֆեյքերը նախընտրեցին ԵՊՀ-ն: Ինչու՞:

Պատասխանը պարզունակ է. ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան: ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի համապարփակ բարգավաճման համար բոլոր նախապայմանները: 

Օրինակ՝ ԵՊՀ-ում գիտեն, 
թե ինչպես ֆեյք ծնող լինել (սեփական երեխաներին ալիմենտ չտալ), 
թե ինչպես ֆեյք ատենախոսություն պաշտպանել (գրագողություն),
թե ինչպես ֆեյք տեքստ գրել (մեկ տեքստի մեջ 117 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալ),
թե ինչպես ֆեյք սնանկ ճանաչվել (ֆիկտիվ ապահարզան և շուրջ 40 մլն ՀՀ դրամի «օգուտ»),
թե ինչպես ֆեյք «գազան» ձևանալ (գազանանոցից ԵՊՀ տեղափոխվել),
թե ինչպես ֆեյք կայք «աշխատեցնել» (կայք կա, սակայն կայք չկա),
թե ինչպես սովորական ֆեյք լինել (անիմաստ, մոխրագույն կերպար: Մի կողմից՝ մարդ կա, մյուս կողմից՝ չկա):

Այսքանից հետո, բա ֆեյքերն ու՞ր գնային: Պարզ չէ՞, որ ԵՊՀ»:

Նմանատիպ նյութեր