211652_close_icon
views-count43564 դիտում article-date 11:28 12-02-2023

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հերոս Արմանի և նրա՝ բանակ մեկնող եղբոր՝ Արամի Սուրբ մկրտությունը. կնքահայրը հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն է, ներկա էր Տիգրան Ավինյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փետրվարի 10-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հերոս Արման Մաթևոսյանի և իր եղբոր՝ Արամ Մաթևոսյանի Սուրբ մկրտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնքահայրը սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն էր։

Ներկա էին Արմանի զինակից ընկերները, որոնց մի մասը 44-օրյա պատերազմում վիրավորումներ են ստացել, հարազատները, հերոսածին մայրեր, եղբայրների մանկության ընկերները։

Հոգևոր հովվի կողմից մկրտություն ստանալուց հետո արարողությունը շարունակվեց Աշտարակ քաղաքում գտնվող ռեստորանաjին համալիրներից մեկում, որտեղ իրենց կատարումներով հանդես եկան Ավո Ադամանը, Վովա Ահարոնյանը, Նառան, Գևորգ Սիրեկանյանն ու Կարեն Ասլանյանը։

Ներկա էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ադամի մայրն ու հայրը։

Այս տարվա մայիսին Արամը պետք է մեկնի ծառայության՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Հերոսին և նրա եղբորը շնորհավորելու էր եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ով մինչև Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալը, Մ. Խուրշուդյանի խնդրանքով հոգացել է այդ օրվա միջոցառման ներկա 2 հերոս տղաների վիրահատության ծախսերը, իսկ այն բավականին թանկ էր և պետք է թե պրոթեզավորման համար պարագաներ ձեռք բերվեին արտերկրից, թե բուժումը կատարվեր արտերկրում։ 

Միջոցառումը վարում էին սիրված ռադիոհաղորդավարուհի Անկան և դերասան Արմեն Դալլաքյանը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

***

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատմությունը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 520+
520+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր