211652_close_icon
views-count82405 դիտում article-date 18:54 28-07-2021

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում սիրված ու ճանաչված հասարակական գործիչ, իսկական հայ Մամիկոն Խուրշուդյանն ու նրա ընտրյալ՝ գեղեցկուհի Աննան Տերունական աղոթք ուղղեցին ու մոմ վառեցին զինվորների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ սիրված ու ճանաչված հասարակական գործիչ, իսկական հայ Մամիկոն Խուրշուդյանի և նրա տիկնոջ՝ գեղեցկուհի Աննայի պսակադրությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պսակադրությունից հետո գեղեցիկ զույգը եկեղեցում մոմ վառեց ոչ միայն իրենց միասնության, այլև Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության, սահմանն անառիկ պահող  զինվորների, սպաների, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող և իրենց հողն ու ջուրը պահող բնակիչների համար:

Իսկական հողի ու զինվորի արժեքն իմացող գեղեցիկ զույգը եկեղեցում նաև Տերունական աղոթք ուղղեց  սահմանում կանգնած հայ զինվորի և բուժվող զինվորների առողջության համար:

Գեղեցիկ նորապսակներին միացան նաև ներկա գտնվողները:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր