211652_close_icon
views-count925 դիտում article-date 20:28 10-02-2023

Գործող օրենսդրական փաթեթում կամրագրվեն լիազորող նորմեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Ներկայումս ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր գործում են, սակայն օրենքներում բացակայում են ամրագրված լիազորող նորմերը, ինչն էլ խնդիր է առաջացնում դրանց կիրառման տեսանկյունից։

Նախարարի տեղակալի խոսքով խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվել է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը:

Նմանատիպ նյութեր