211652_close_icon
views-count1528 դիտում article-date 10:35 17-06-2014

ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաև գիշերային ակումբ չէ, և որոշակի նորմեր պետք է գործեն․ Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ։ Հատված հարցազրույցից. «[b]Ասում են` որոշել եք դրես-կոդ ներդնել: Հա էլի երկարոտն «երազանքների փերիները» շատ են պատգամավորներին շեղում, եւ ինչու միայն, ԱԺ ընդմիջումներին այնպիսի տպավորություն է, թե պատգամավորների օգնականուհիները կաստինգի են ելել:[/b] Գիտեք, ես չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ իրավական ակտով կարգավորվի, բայց մյուս կողմից էլ, այո, ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաեւ գիշերային ակումբ չէ, նաեւ պուրակ չէ, եւ կարծում եմ՝ որոշակի նորմեր պետք է գործեն` այդ «վայրերից» որոշակիորեն տարբերվելու համար: [b]Գիտեք, տարիներ առաջ նման մի փորձ եւս եղավ, սակայն մեկ-երկու ամիս հետո կաստինգը շարունակվեց` շատ ավելի հետաքրքիր ու գունեղ:[/b] Ես չասացի` ինչ-որ բան անելու եմ անպայման, ես ասացի` ինչ եմ մտածում այդ մասին: [b]Եվ վերջին հարց. ինչին եք ամենից շատ կարոտում կառավարությունում:[/b] Օ, չեմ հասցնում։ Հինգշաբթի օրերն այնտեղ եմ լինում, կարոտել չեմ հասցնում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր