211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:42 09-02-2023

«Ուրիշների տված ողորմությամբ բավարարվողները չեն կարող ընկալել, թե ինչ է հոգեւոր Հայաստանը». Գեւորգ Էմին-Տերյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Փետրվարի 9-ը հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Նրա ստեղծագործական ժառանգության ու տեսակի գնահատողներն ամեն տարի այս օրը հավաքվում են Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգելու մեծ մտածողի ու քնարերգուի հիշատակը:

Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը կարեւորում է այս օրը նշելը՝ հաշվի առնելով Տերյանի բացառիկ դերակատարությունը իբրեւ նոր հայերենի սահմանադիրն եւ ազգային համախմբման առումով առաջին ամենալուրջ ներդրում ունեցած մարդկանցից մեկը: «Կարծիք կար, որ հայոց լեզուն բավարար չէ որոշակի ձեւի բանաստեղծություններ գրելու համար, իսկ Վահան Տերյանն իրականում ցույց տվեց, որ հայերենը ոչ թե ունի պակաս կողմեր, այլ մենք ենք ծույլ, որ չենք կարողանում լեզուն ճիշտ օգտագործել»,-ասաց Գեւորգ Էմին-Տերյանը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր