Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Chevrolet»-ի վարորդը թքել է նրա վրա, քաշքշոց է սկսվել․ news.am
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել, թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասաց՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։
Սա դուր չեկավ մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասաց, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։
Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքեց, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Chevrolet»–ի վարորդը սկսեց վիրավորանքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին, նա իջավ մեքենայից, վազեց տրոլեյբուսի ուղղությամբ, թքեց վարորդի վրա և փորձում էր դուռը քաշքշելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձում էին հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։
Երկու մեքենաներն էլ անցնելով խաչմերուկը, կանգնեցին և իջան մեքենայից։ Այդտեղ քաշքշոց սկսվեց երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։
Նաև ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակեց իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չէր կարողանում հանգսատանալ և զսպել հուզմունքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում