3048 դիտում
21:48 27-08-2020
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում բուհի հետ կապ չունեցող մարդիկ են. ՀԽ նախագահը կատարում է ինչ-որ տեղերից եկող հրահանգներ. Գևորգ Էմին-Տերյան․ Tert.am
Հոգաբարձուների խորհրդում համալսարանի հետ կապ չունեցող մարդիկ են, և կարելի է ենթադրել, որ ինչպես Հոգաբարձուների նախորդ խորհուրդը, սա ևս չի խորանալու համալսարանի խնդիրների մեջ, դառնալու է միայն ռեկտոր ընտրող և բյուջե հաստատող մարմին, որովհետև, մեծ հաշվով, ՀՀ-ի անկախացումից հետո ՀՀ իշխանությունները երբևէ համալասարանի առջև կրթական խնդիր չեն դրել: Դրվել են այլ խնդիրներ, որոնց մեջ չի եղել կրթական բաղադրիչը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/08/27/Emin-teryan/3380918]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին:
«Ակնհայտ է, որ համալսարանի փիլիսոփայությունը չի փոխվել. այն, ինչ կար նախկին իշխանությունների ժամանակ, շարունակվում է նաև այսօր. մասնավորապես, համալսարանում շշուկներ կան, որ իշխանությունը նախօրոք որոշել է, թե ով է լինելու ռեկտորի իր թեկնածուն, ապա ըստ այդմ, կազմավորել է Հոգաբարձուների խորհուրդը»,-նշեց Էմին-Տերյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել խորհրդի նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, համաձայն որի՝ մեկ վայրում 40 անձից ավելի չի կարող գտնվել, ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, թե տարակուսած և զարմացած է նման գործելակերպից, քանի որ կար իրավասությունների չափազանցում:
«Գևորգ Մուրադյանն իրավունք չուներ անվտանգության աշխատակիցներին հանձնարարել, որ թույլ չտան լրագրողների մուտքը: Սա ոչ միայն համալսարանի փիլիսոփայության խախտում է, քանի որ համալսարանը պետք է բաց լինի ոչ միայն լրագրողների, այլև հասարակության բոլոր անդամների համար, այլև լրագրողների աշխատանքի խոչընդոտում, ինչը նաև քրեական պատասխանատվություն է ենթադրում»,-ասաց Էմին-Տերյանը՝ հավելելով, թե նիստի ընթացքում դահլիճում 50-60 անձ է եղել:
«Ակնհայտ է, որ Հոգաբարձուների խորհրդի կողմից սա հերթական ապօրինությունն է, նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի առաջին խախտումը: Օրինակ՝ Գեղամ Գևորգյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ևս խախտում էր, քանի որ նա ուներ այլ վճարովի աշխատանք, իսկ հիմնադրամների մասին օրենքի համաձայն՝ հիմնադրամի կառավարիչն այլ վճարովի աշխատանք չպետք է ունենա, իսկ ունենալու դեպքում Հոգաբարձուների խորհուրդը պետք է համաձանություն տա, որ նա շարունակի պահպանել այդ աշխատանքը:
Այս խախտման համար Գևորգ Մուրադյանը պատասխանատվություն չի կրել, ավելին՝ երկրորդ անգամ ընտրվել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ լրագրողների մուտքի արգելքի համար ևս պատասխանատվություն չի կրելու»,-նշեց բուհի մամուլի խոսնակը:
Անդրադառնալով Մուրադյանի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նախորդ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքին՝ Գևորգ Էմին-Տերյանն ասաց.
«Եղել են մի շարք իրավական խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերին վերաբերող, որոնց Մուրադյանը երբևէ չի անդրադարձել, չի պարզաբանել, ուղղակի կատարում է ինչ-որ տեղերից եկող պահանջներ, հրահանգներ, դրա համար է երկրորդ անգամ դառնում Հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հոգաբարձուների խորհրդի անդամը, անկախ նրանից, թե ում կողմից է ներկայացվել, պետք է պաշտպանի համալսարանի, ոչ թե ինչ-որ մարդկանց շահեր:
Նիստի ընթացքում ուսանողներից Խաչիկ Աբաջյանը ներկայացրեց Մուրադյանի այն խոստումները, որոնք չեն կատարվել. դրանց հետ մեծամասամբ համաձայն եմ»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել է օգոստոսի 25-ին:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/27/Emin-teryan/3380918]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
2858 դիտում
12:37 01-04-2021
Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. Գևորգ Էմին-Տերյան
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1129 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը