211652_close_icon
views-count562 դիտում article-date 13:44 05-02-2023

Օխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ

Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

Նմանատիպ նյութեր