211652_close_icon
views-count1490 դիտում article-date 16:08 20-09-2020

Զովունի գյուղում այրվել է մոտ 1․6 հա բուսածածկույթ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։21-ին, մարվել՝ 15։04-ին։ Այրվել է մոտ 1․6 հա բուսածածկույթ։ [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր